Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը

ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ:


2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19 բժիշկ, այդ թվում՝ անոթային վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, նյարդաբան, ուրոլոգ, ճառագայթային ախտորոշման բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբույժ, ախտաբանաանատոմ և այլն:


Նույն տարում պետական պատվերի շրջանակներում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 դիմորդ, իսկ կլինիկական օրդինատուրա՝ 17 բժիշկ:


Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմըԸնդհանուր առմամբ այսօրվա դրությամբ բժշկական համալսարանում պետական պատվերի շրջանակներում ուսում կամ մասնագիտացում են ստանում 175 հոգի, որոնք համապատասխան պայմանագրերով պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Արցախ և մինչև 5 տարի ժամկետով աշխատել Արցախի Հանրապետության բժշկական հիմնարկներում՝ մասնավորապես շրջանային բուժմիավորումներում:


Շարունակվել են բուժաշխատողների վերապատրաստման աշխատանքները.


2018թ. ք.Ստեփանակերտում վերապատրաստվել են 40 բժիշկ, Հայաստանի Հանրապետությունում՝ 50 բժիշկ, իսկ արտասահմանյան երկրներում՝ 7 բժիշկ: Հանրապետության չորս շրջանների 120 համայնքային բուժքույրերի համար տեղում կազմակերպվել են վերապապատրաստման դասընթացներ։


«Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանասական աջակցության ցուցաբերում»‰ ծրագրի շրջանակներում 2018 թվականին ֆինանսական աջակցություն են ստացել համակարգի 36 բժիշկներ:


2019 թվականից ֆինանսական աջակցություն կստանան նաև պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և շրջանային բժշկական հաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ